Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով Համայնքի ավագանին որոշում է՝
Հաստատել Բերդ համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
1. Բերդ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 21-ի <<Բերդ համայնքի 2019 թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին>> N 87-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: /Զեկ.Կ.Սարգսյան/
2. Բերդ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 21-ի <<Բերդ համայնքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 85-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: /Զեկ.Հ.Մանուչարյան/
3.ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ համայնքի Այգեձոր, Արծվաբերդ, Մոսեսգեղ, Չինարի, Չորաթան, Պառավաքար, Վ.Կ.Աղբյուր, Ն.Կ.Աղբյուր, Այգեպար բնակավայրերի մարտական գործողությունների հետևանքով չմշակվող հողատարածքների հողի սեփականատերերի ցուցակները հաստատելու մասին: /Զեկ.Հ.Մանուչարյան/
4.2019թվականի համար Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող հողերի վարձավճարի տարեկան չափը սահմանելու մասին: /Զեկ.Հ.Մանուչարյան/
5.Բերդ համայնքի բնակիչների անվամբ գրանցված փոխադրամիջոցների գույքահարկի տույժերը զեղչելու մասին: /Զեկ.Հ.Մանուչարյան/
6.11-060-029-006 ծածկագրով տնամերձ հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին: /Զեկ.Վ.Գրիգորյան/ |