Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը Համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Բերդ քաղաքի վարչական սահմանում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.18122 հա մակերեսով վարելահողը աճուրդով օտարելու համար, ծածկագիրը՝11-002-0247-0001:
2.Մեկնարկային գինը սահմանել`50000 ՀՀ դրամ: |