Բերդ համայնքի Գ.նժդեհի 51 հասցեի բնակիչ Ֆելիքս Արամի Սարուխանյանը դիմել է համայնքապետարան՝ գույքահարկի տվյալների բազայում իր անվամբ գրանցված MERCEDES-BENZ S420մակնիշի 76DO600 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի գծով առաջացած տույժը զեղչելու խնդրանքով: Սարուխանյանը երեք տարի շարունակ փոխադրամիջոցը չի շահագործել, և հնարավորություն չունի գույքահարկի գծով 28.04.2017թ. դրությամբ առաջացած տույժի պարտավորությունը՝ 97974 դրամի չափով մարելու:
Ղեկավարվելով <<Գույքահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետով, և հաշվի առնելով, որ նշված փոխադրամիջոցը չի շահագործվում
Համայնքի ավագանին որոշում է՝
Բերդ համայնքի Գ.Նժդեհի 51 հասցեի բնակիչ Ֆելիքս Արամի Սարուխանյանին պատկանող MERCEDES-BENZ S420 մակնիշի 76DO600 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի գծով կատարել առաջացած տույժի զեղչ՝ 97974 դրամի չափով: