Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով, որ նշված հողամասերն ընդգրկված են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Համայնքի ավագանին որոշում Է՝
Տալ համաձայնություն Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականության բնակավայրերի խառը կառուցապատման հողամասերից 41.0 քմ մակերեսով հողամասն աճուրդով օտարելու համար , ծածկագիրը՝ 11-002-0098-0049: Մեկնարկային գինը սահմանել՝ 410000 դրամ: |