Այսօր: Երկուշաբթի, 10 Նոյեմբերի 2025թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 նոյեմբերի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ 0.35 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆ ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով,ՀՀ հողային օրենսգրքի 61, 67-70-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 22-28-րդ կետերով, հաշվի առնելով, որ նշված հողատարածքն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի կազմում ,չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,չի սահմանափակում այլ անձանց իրավունքները չի հակասում քաղաքաշինական նորմերին,չի առաջացնում սերվիտուտ և համայնքի ավագանու 13.02.2025թ. N 03-Ա որոշումը, ինչպես նաև 30.10.2025թ. տեղի ունեցած մրցույթի ժամանակ կազմված թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները, որոշում եմ՝

1.Հաստատել՝ 30.10.2025թկայացրած մրցույթի արդյունքները /արձանագրություն թիվև 2/, Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող, 11-002-0323-0003 ծածկագրով, 0.35հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խաղողի այգին՝ 11550/տասնմեկ հազար հինգ հարյուր հիսուն/ՀՀ դրամ տարեկան վարձավճարով, 25 (քսանհինգ) տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել Տավուշի մարզ, Բերդ համայնք,քաղաք Բերդ, Նորավանի փողոց, 6 տուն հասցեի բնակիչ Արթուր Դավիթի Անտոնյանին, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:

2.Վարձակալի հետ օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:

3.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արթուր Դավիթի Անտոնյանի կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Դավիթի Անտոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Դավիթ Սողոմոնյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner