Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 207-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 փետրվարի 2021 թվականի N 207-Ա

ԳԵՎՈՐԳ ԳԱՌՆԻԿԻ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածով, ՀՀ կառավարության 18 մայիսի  2006 թվականի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով հաստատված Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով, հաշվի առնելով, որ նշված  կառույցի պահպանումը չի խախտում  այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի  սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ  անվտանգության  գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինականնորմերի ու կանոնների էական խախտումներով, չի  առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու  իրավունք

որոշում եմ՝

1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք Նալբանդյան փողոց թիվ 41/1 հասցեում գտնվող 75/յոթանասունհինգ/ք.մ մակերեսով բնակավայրերի այլ հողերի  վրա Գևորգ Գառնիկի Մկրտումյանի կողմից իրականացված 56/հիսունվեց/ք.մ մակերեսով արտաքին չափերով և 40.8/քառասուն ամբողջ ութ տասնորդական/ք.մ մակերեսով ներքին չափերով, ինքնակամ շինությունը ճանաչել օրինական՝ անասնաշենք և գրանցել որպես Բերդ համայնքի սեփականություն:   

2.Օրինական ճանաչված անասնաշենքի իրավունքների պետական գրանցումից 15/տասնհինգ/ աշխատանքային օրվա ընթացքում նշված անասնաշենքը` 56/հիսունվեց/ք.մ մակերեսով արտաքին չափերով և 40.8/քառասուն ամբողջ ութ տասնորդական/ք.մ մակերեսով ներքին չափերով, 159264/ մեկ հարյուր հիսունինը հազար երկու հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամով  և հողամասը` 75/յոթանասունհինգ/ք.մ մակերեսով , 140828/մեկ հարյուր քառասուն հազար ութ հարյուր քսանութ/ՀՀ դրամ կադաստրային արժեքով ձեռք բերելու համար գրավոր առաջարկություն ներկայացնել կառույցն իրականացրած անձին` Գևորգ Գառնիկի Մկրտումյանին:

3.Հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված` բնակավայրերի այլ հողերից բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի: 

4.Որոշման կատարման  պատասխանատվությունը դնել  համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա: 

5.Որոշումն  ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 13

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner