Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը Համայնքի ավագանին որոշում է՝
1.Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող Այգեպար գյուղի 1 փողոցի 6 հասցեում գտնվող վարչական շենքից 120ք.մ ընդհանուր մակերեսով, առանց մրցույթի անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման տրամադրել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը, ՀՀ ԱԻ փրկարար ծառայության ստորաբաժանման տեղակայման նպատակով:
2.Չեղյալ ճանաչել Այգեպար համայնքի ավագանու 2016թվականի նոյեմբերի 21-ի թիվ 17 որոշումը: |