Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը
Համայնքի ավագանին որոշում է՝
1.Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող Այգեպար գյուղի 1 փողոցի 6 հասցեում գտնվող վարչական շենքից 113.81ք.մ ընդհանուր մակերեսով, թիվ 2 սենյակը՝10.41ք.մ., թիվ 3 սենյակը՝13.16ք.մ.,թիվ 4 սենյակը՝36.72ք.մ., թիվ 6 սենյակը՝20.80ք.մ.,թիվ 7 սենյակը՝14.3ք.մ., թիվ 8 սենյակը՝8.81ք.մ., և թիվ 9 սենյակը՝9.57ք.մ., առանց մրցույթի անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման տրամադրել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը, ՀՀ ԱԻ փրկարար ծառայության ստորաբաժանման տեղակայման նպատակով:
2.Չեղյալ ճանաչել Այգեպար համայնքի ավագանու 2016թվականի նոյեմբերի 21-ի թիվ 17 որոշումը: