Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով Համայնքի ավագանին որոշումէ՝
Հաստատել Բերդ համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
1. Բերդ համայնքի ավագանու 2017թվականի դեկտեմբերի 22-ի <<Բերդ համայնքի 2018թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին>> N15-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: /Զեկ.Կ.Սարգսյան/
2. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Ծաղկավան գյուղի վարչական տարածքում գտնվող 11-038-0227-0001 ծածկագրով 0.1հա և 0.05503հա անտառային հողերը և 11-038-0969-0001 ծածկագրով ջրային հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին: /Զեկ.Դ.Մելիքյան/ 3.Բերդ համայնքի Մաշտոցի 90/13 հասցեում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող առևտրի սրահը հողամասով օտարելու մասին: /Զեկ.Դ.Մելիքյան/ 4.<<ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Իծաքար գյուղի հիմնական դպրոց հանրակրթական ուսումնական հաստատությանը>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը տարածք տրամադրելու մասին: /Զեկ.Դ.Մելիքյան/ 5.2018թվականի համար Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող հողերի վարձավճարի տարեկան չափը սահմանելու մասին: /Զեկ.Հ.Մանուչարյան/ |