Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29 թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ, 49-րդ, 51-րդ կետերով, հիմք ընդունելով 09.10.2024թ. կազմված չափագրման արդյունքները, որոշում եմ
1. Վասակ Շավարշի Ոսկանյանի, ծնվ.՝ 05.07.1959թ., սեփականությունը հանդիսացող՝ Տավուշի մարզ, համայնքի Բերդ, Վերին Կարմիր Աղբյուր գյուղի վարչական տարածքում գտնվող, 11-061-0036-0003 ծածկագրով,օրինական հատկացված 0.12 հա մակերեսով տնամերձ հողամասին կից 0.01166 հա մակերեսով հողամասը հողամասը ճանաչել Վասակ Շավարշի Ոսկանյանի սեփականությունը:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: