Համաձայն Թովուզ գյուղի սեփականաշնորհման հանձնաժողովի 05.04.1991թ. N 6 որոշման Վարդան Նիկալի Դարբինյանին սեփականաշնորհվել է 11-030-0220-0013 ծածկագրով վարելահող: 19.11.2019 թվականին Բերդի համայնքապետարան է դիմել Վարդան Նիկալի Դարբինյանը՝ իրեն անվամբ գրանցված վարելահողից հրաժարվելու խնդրանքով, 2005թ. քարտեզագրման աշխատանքների ժամանակ այդ հողամասը չափագրվել և տեղեկագրում ներառվել է Վարդան Նիկալի Դարբինյանի անվամբ: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Բերդի տարածքային ստորաբաժանումը քարտեզագրողների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա այդ հողամասը ներառվել է Թովուզ գյուղի հողի բազայում` առանց պետական գրանցման:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ կետով, 101-րդ հոդվածի 1-ին կետով և 64-րդ հոդվածի 8-րդ կետով և հիմք ընդունելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը
Համայնքի ավագանին որոշում է՝
1.Բերդ համայնքի Տավուշ գյուղի վարչական սահմաններում գտնվող Վարդան Նիկալի Դարբինյանի անվամբ սեփականաշնորհված 11-030-0220-0013 ծածկագրով վարելահողը 0,24001 հա մակերեսով ճանաչել համայնքային սեփականություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: