Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը Համայնքի ավագանին որոշում է՝
1.Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք, Լևոն Բեկի փողոց թիվ 5 հասցեում գտնվող վարչական շենքի 4-րդ հարկի 4-րդ սենյակը՝25.83ք.մ ընդհանուր մակերեսով, առանց մրցույթի, 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ՀՀ հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողության միությանը, միության աշխատանքները կազմակերպելու նպատակով: |