Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. N 117-Ն օրենքով և 37-րդ հոդվածի 1-ին մասով և հաշվի առնելով 12.04.2024թ. կազմված չափագրման արդյունքները ինչպես նաև հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 517,518,519,520 վկայագրերը՝ տրված 29.04.2024թ.-ին, «Տավուշի մարզ» նոտարական տարածքի նոտարի կողմից, որոշում եմ՝
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Պառավաքար, 18 փողոց, 5 բնակելի տուն հասցեում գտնվող բնակելի տունը և օժանդակ շինությունները՝ 298.51 ք.մ ընդհանուր մակերեսով, կառուցված 1955-1991թ.թ. և օրինական հատկացված 11-054-0040-0002 ծածկագրով, 0.15 հա մակերեսով տնամերձ հողամասին կից 0.1248 հա մակերեսով հողաամասը ճանաչել Հարություն Սպարտակի Գրիգորյանի, ծնված՝ 15.03.1986 թ. սեփականությունը:
Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,
3)․ շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Գարեգին Սանթուրի Առուստամյանի, Գյոզալ Եգորի Առուստամյանի, Սամվել Գարեգինի Առուստամյանի, Արարատ Գարեգինի Առուստամյանի և Մարինե Գարեգինի Առուստամյանի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: