Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 66
 

Զեկ. ՎԱՂԱՐՇԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՎԱՐԴԱՆ ԱԼԵՔՍԱՆԻ ՆԱԶԻՆՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետովհաշվի  առնելովոր  նշված  կառույցը  կառուցված  չէ Հայաստանի  Հանրապետության  հողային  օրենսգրքի  60  հոդվածով  սահմանված  հողամասերի  վրա, ինչպես  նաև  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  օտարման  կամ  անվտանգության  գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների  էական խախտումներով, չի  առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու  իրավունք

Համայնքի ավագանին որոշում է՝

1.Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Տավուշի մարզի Բերդ համայնքի, Վ.Կ.Աղբյուր գյուղի 10 փողոցի 6/1 /վեց կոտորակ մեկ/ հասցեում գտնվող 160.0/հարյուր վաթսուն/ ք.մ մակերեսով արտաքին չափերով և 128.87/հարյուր քսանութ ամբողջ ութսունյոթ հարյուրերորդական/ ք.մ մակերեսով ներքին չափերով օժանդակ շինությունը,  140800 /հարյուր քառասուն հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ և նրա պահպանման ու սպասարկման 500.0/հինգ հարյուր/ ք.մ մակերեսով հողամասը 72000 /յոթանասուներկու հազար/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Վարդան Ալեքսանի Նազինյանին:

2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ավագանու անդամների մեծամասնությունն՝ առաջարկեց, նշված հարցի քննարկումն հետաձգել մինչև հաջորդ ավագանու նիստը: Առաջակությամբ հանդես եկավ Համլետ Ադամյանը, որպեսզի անհրաժեշտության դեպքում ձևավորվի հանձնաժողով հարցի մանրամասն ուսումնասիրության և անկողմնակալ որոշման կայացման համար:Միաձայն որոշվեց չքվյարկել և հարցը տեղափոխել հաջորդ նիստի:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner