Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 38-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հոկտեմբերի 2016 թվականի N 38-Ա

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ 5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ <<ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ>> ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքանակառավարման մասին>> օրենքի 16 հոդվածի 20-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ մասով և 2-րդ կետով, հաշվի առնելով, որ շենք շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>>  60-րդ հոդվածով նախատեսված հողերի կազմում ընդգրկված հողամասերի վրա, չեն գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օգտագործման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն հակասում քաղաքաշինական և հողաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Բերդի քաղաքապետարանի կողմից կազմված 25.09.2000թ. աճուրդային հանձնաժողովի ակտը և 25.09.2000թ. աճուրդային հանձնաժողավի արձանագրությունը և Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը 

 Համայնքի ավագանին որոշում է՝

 Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ քաղաքի Հայկ Նահապետի 5 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գրասենյակը՝ 225.39 քմ մակերեսով, և նրա պահպանման և սպասարկման համար հատկացված 11-002-0124-0024 ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.02737 հա մակերեսով հողամասը՝ 1 141 697 (մեկ միլիոն մեկ հարյուր քառաունմեկ հազար վեց հարյուր իննսունյոթ) ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, ուղղակի վաճառքով օտարել <<Հայ Յեղափոխական դաշնակցություն>> կուսակցությանը, որից աճուրդի արդյունքում առաջացած շենք շինության արժեքը 920 000(ինը հարյուր քսան հազար) ՀՀ դրամ՝ընդ որում  880 000(ութ հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամը վճարվել է 27.09.2000թ., 40000(քառասուն հազար) ՀՀ դրամը՝ 25.09.2000թ., իսկ 221 697(երկու հարյուր քսանմեկ հազար վեց հարյուր իննսունյոթ) ՀՀ դրամը հողի կադաստրային արժեքի վճարն է:


Կողմ -10

ԱԲԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԲԱԴԱԼՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ

ՄԵԺԼՈՒՄՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ

ՄԵԼԻՔՅԱՆ ԽԱՉԻԿ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԱՐՏՈՒՐ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ՌԱՖԻԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՔՈՍԱԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՕՀԱՆՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner