Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 01-ի N 59-Ն որոշման և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Կոլյա Ոսկանյանի թիվ 602/Դ/21 դիմում-հայտը
որոշում եմ՝
1.Անհատ ձեռնարկատեր Կոլյա Ոսկանյանին տալ 2021 թվականի 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների ընթացքում Բերդ համայնքի, Բերդ քաղաքի, Այգեստան փողոց թիվ 63Ա հասցեում գտնվող 32 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 199 կցվում է):
2.Անհատ ձեռնարկատեր Կոլյա Ոսկանյանը պարտավոր է վճարել տեղական տուրք յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 10000 (տասը հազար) դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Կոլյա Ոսկանյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: