Ղեկավարվելով ,,ՀՀ շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին,, ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի թիվ 88 որոշմամբ
որոշում եմ՝
1.Տավուշի մարզի, Բերդ համայնքի բնակիչ Հենրիկ Լյուդվիգի Ծատուրյանին սեփականության իրավունքով պատկանող Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք, Մաշտոցի փողոց 37/2 հասցեով, 139.01ք.մ մակերեսով հասարակական նպատակային նշանակության առևտրի սրահը (կիսանկուղ), փոփոխել որպես բնակելի նպատակային նշանակության՝ բնակելի տան:
2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: