Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 145-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2019 թվականի N 145-Ա

ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱՎՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 2019-2023թթ․ ՀԱՄԱԼԻՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՄԱԿ-ի զրագացման ծրագիրը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Բերդ համայնքի Նավուր բնակավայրի հետ համատեղ՝ Ռուսաստանի Դաշնության Կառավարության աջակցությամբ նախաձեռնել և մշակել է համայնքի 2019-2023 թթ․ համալիր զարգացման ծրագիրը։

Ծրագիրը ձևավորվել է բնակավայրի վրա արտաքին միջավայրի ազդեցության համակողմանի վերլուծության, սոցիալ-տնտեսական ներքին իրավիճակի համալիր գնահատման, առկա ներուժային հնարավորությունների (բնական, աշխարհագրական, տնտեսական, սոցիալական, ֆինանսական, մարդկային) հաշվառման արդյունքում։ Այն համայնքի զարգացմանն ուղղված փաստաթուղթ է, որը հիմք է հանդիսանալու տեղական կառավարման բոլոր մակարդակներում համապատասխան քաղաքականության իրականացման համար։

Ծրագրի գաղափարախոսությունը համահունչ է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին, ՀՀ կայուն զարգացման ծրագրին, Հայաստան-ՄԱԿ զարգացման աջակցության 2017-2021թթ․ ծրագրին, ՀՀ Կառավարության կողմից ընդունված 2015-2018 թթ միջնաժամկետ ծախսերի ծրագրին, ՀՀ Տավուշի մարզի 2017-2020 թթ․ զարգացման ծրագրի նախագծի դրույթներին։

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ  կետով

Համայնքի ավագանին  որոշում է՝

1.Հաստատել Բերդ համայնքի Նավուր բնակավայրի 2019-2023 թթ․ համալիր զարգացման ծրագիրը (կցվում է առանձին հավելվածով),

2.Առաջարկել Բերդ համայնքի ղեկավարին միջոցներ ձեռնարկել ծրագրով նախատեսված աշխատանքները ողջ ծավալով իրականացնելու համար։


Կողմ -10

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԱՅԱԿ

ԱՎԱԼՅԱՆ ԱՆՆԱ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԳԱԳԻԿ

ՂԱՎԱԼՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱԿԱՐՅԱՆ ԿՈԼՅԱ

ՄԵԼԻՔՅԱՆ ԱՇՈՏ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԱՐՏՈՒՐ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(9.69 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner