Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով,ՀՀ հողային օրենսգրքի 61, 67-70-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 22-28-րդ կետերով, հաշվի առնելով, որ նշված հողատարածքն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի կազմում ,չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,չի սահմանափակում այլ անձանց իրավունքները չի հակասում քաղաքաշինական նորմերին,չի առաջացնում սերվիտուտ և համայնքի ավագանու 19.06.2025թ. N 79-Ա որոշումը, ինչպես նաև 23.10.2025թ. տեղի ունեցած մրցույթի ժամանակ կազմված թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները, որոշում եմ՝
1.Հաստատել՝ 23.10.2025թ. կայացրած մրցույթի արդյունքները /արձանագրություն թիվ 1 և 2/, Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.1 հա մակերեսով, 11-010-0250-0005 ծածկագրով արոտավայրը՝ 5250/հինգ հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, տարեկան վարձավճարով, 10 (տասը) տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Բերդ քաղաքի, Ռ. Մելիքյան փողոցի, 62 տան բնակիչ Սերգեյ Վոլոդյայի Իսրաելյանին, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
2.Վարձակալի հետ օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
3.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Սերգեյ Վոլոդյայի Իսրաելյանի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սերգեյ Վոլոդյայի Իսրաելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: