Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 26-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մայիսի 2018 թվականի N 26-Ա

ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 2018-2022թթ․ ՀԱՄԱԼԻՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՄԱԿ-ի զրագացման ծրագիրը՝ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ինչպես նաև Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի հետ համատեղ՝ Ռուսաստանի Դաշնության Կառավարության աջակցությամբ նախաձեռնել և մշակել է համայնքի 2018-2022 թթ․ համալիր զարգացման ծրագիրը։

 Ծրագիրը ձևավորվել է բնակավայրի վրա արտաքին միջավայրի ազդեցության համակողմանի վերլուծության, սոցիալ-տնտեսական ներքին իրավիճակի համալիր գնահատման, առկա ներուժային հնարավորությունների (բնական, աշխարհագրական, տնտեսական, սոցիալական, ֆինանսական, մարդկային) հաշվառման արդյունքում։ Այն համայնքի զարգացմանն ուղղված փաստաթուղթ է, որը հիմք է հանդիսանալու տեղական կառավարման բոլոր մակարդակներում համապատասխան քաղաքականության իրականացման համար։

Ծրագրի գաղափարախոսությունը համահունչ է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին, ՀՀ կայուն զարգացման ծրագրին, Հայաստան-ՄԱԿ զարգացման աջակցության 2017-2021 թթ․ ծրագրին, ՀՀ Կառավարության կողմից ընդունված 2015-2018 թթ միջնաժամկետ ծախսերի ծրագրին, ՀՀ Տավուշի մարզի 2017-2020 թթ․ զարգացման ծրագրի նախագծի դրույթներին։

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ  կետով

Համայնքի ավագանին  որոշում է՝

1.Հաստատել Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի 2018-2022 թթ․ համալիր զարգացման ծրագիրը, համաձայն հավելվածի:

2.Առաջարկել Բերդ համայնքի ղեկավարին միջոցներ ձեռնարկել ծրագրով նախատեսված աշխատանքները ողջ ծավալով իրականացնելու համար։


Կողմ -15

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԱՅԱԿ

ԱՍՐՅԱՆ ԳԱԳԻԿ

ԱՎԱԼՅԱՆ ԱՆՆԱ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԳԱԳԻԿ

ՂԱԶԱՐՅԱՆ ՀԱՅՐԻԿ

ՂԱՎԱԼՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱԿԱՐՅԱՆ ԿՈԼՅԱ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՄԵԼԻՔՅԱՆ ԱՇՈՏ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԱՐՏՈՒՐ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.65 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner