Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 12-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 ապրիլի 2020 թվականի N 12-Ա

ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով

Համայնքի ավագանին որոշում է`

Բերդ համայնքի 2020 թվականի տեղական բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունը.

1.Համայնքի բյուջեի եկամտային և ծախսային մասերը ավելացնել՝  66359.7  հազար դրամի չափով, և հաստատել.

ա) եկամուտների մասով՝                               1061561.8   հազար դրամ,
բ) ծախսերի մասով՝                                       1156523.7   հազար դրամ,
գ) դեֆիցիտի ծածկմանն ուղղված միջոցներ՝    94961.9  հազար դրամ:

2.2020 թվականի բյուջեի եկամտային մասում <<Պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով ստացվող այլ ընթացիկ դրամաշնորհ>>  տողը ավելացնել՝ 65902.2 հազար ՀՀ դրամով,պայմանավորված նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացմամբ: << Պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) տողը ավելացնել՝ 379.9 հազար ՀՀ դրամով Բերդի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում, որպես  աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցություն: <<Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ>> տողը ավելացնել՝ 77.6 հազար ՀՀ դրամով, համաձայն 02.03.2020թ. ՀՀ արդարադատության նախարարության հետ կնքված  թիվ-39 պայմանագրի:

3.2020 թվականի բյուջեի ծախսային մասի <<Բերդ համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդ>> տողը ավելացնել 50000.0 հազար ՀՀ դրամով նախատեսված լրացուցիչ ծախսեր ֆինանսավորման կամ չնախատաեսված ծախսերի կատարման համար:

ա/Համայնքի բյուջեի <<Ընդահանուր բնույթի հանրային ծառայություններ>> /01.06.01.51/ ծախսերի կատարման նախահաշվի /4251/ տնտեսագիտական հոդվածը ավելավնել՝ 15902.2 հազար ՀՀ դրամով:

բ/Համայնքի բյուջեի <<Ընդհանուր բնույթի ծառայություններ ՔԿԱԳ>> /01.03.01.51/ ծախսերի կատարման նախահաշվի /4214/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 15.0 հազար ՀՀ դրամով, իսկ /4261/ հոդվածը ավելացնել 62.6 հազար ՀՀ դրամով:

գ/Համայնքի բյուջեի <<Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տուն>> /08.02.01.51/ ծախսերի կատարման նախահաշվի  /4111/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 379.9 հազար ՀՀ դրամով:


Կողմ -13

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԱՅԱԿ

ԱՍՐՅԱՆ ԳԱԳԻԿ

ԱՎԱԼՅԱՆ ԱՆՆԱ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԳԱԳԻԿ

ՂԱՎԱԼՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱԿԱՐՅԱՆ ԿՈԼՅԱ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՄԵԼԻՔՅԱՆ ԱՇՈՏ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԱՐՏՈՒՐ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner