Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 01-ի N 59-Ն որոշման և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Սերոբ Ամիրխանյանի թիվ 607/Դ/21 դիմում-հայտը
որոշում եմ՝
1.Անհատ ձեռնարկատեր Սերոբ Ամիրխանյանին տալ 2021 թվականի 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների ընթացքում Բերդ համայնքի, Վ.Ծաղկավան 8 փողոց, 3 Նրբ., թիվ 9 հասցեում գտնվող 24 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 200 կցվում է):
2.Անհատ ձեռնարկատեր Սերոբ Ամիրխանյանը պարտավոր է վճարել տեղական տուրք յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Սերոբ Ամիրխանյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: