Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 24 կետի պահանջներով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8 կետով, ՀՀ կառավարության 29 ապրիլի 2021թ-ի կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին N698 Ն որոշմամբ և հիմք ընդունելով գույքի սեփականատեր Ռուբիկ Ավետի Դարբինյանի /ծնված 13.10.1948թ./ դիմումը, ,,Լիլիթ Ադամյան՛՛ ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը , որի համաձայն Բերդ համայնքի գյուղ Չինչին, 4 շինություն հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է /ծածկագիր 11-052-0442-0003/, հողամասի մակերեսը առանց վկայականում առկա հողամասի գծային չափերի փոփոխության, փաստացի կազմում է 0.40982 հա, որը Ռուբիկ Ավետի Դարբինյանին /ծնված 13.10.1948թ./ սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով , որ սպասարկման համար անհրաժեշտ 0.40982 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ`
1. Հաստատել թիվ 20082025-11-0028 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն պետական գրանցում ստացած Բերդ համայնքի Չինչին գյուղի 4 շինություն հասցեում գտնվող հողամասի սահմանները, ըստ կից ներկայացված հատակագծերի՝ հաստատված համայնքի ղեկավարի կողմից:
2. Ճանաչել Ռուբիկ Ավետի Դարբինյանի /ծնված 13.10.1948թ./ սեփականության իրավունքը 0.40982 հա ընդհանուր մակերեսով հողամասի նկատմամբ, որպես օրինական տիրապետող գույք:
3.Նախկինում սխալ հաշվառված 0.21 հա մակերեսով անշարժ գույքի փոխարեն ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8 կետով պայմանը կիրառել 0.40982 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ:
4.Հատակագծում նշված թիվ 1 խոզաբուծական ֆերմայի մի մասը՝ 41.81 քմ ներքին չափերով և 45.63 քմ արտաքին չափերով և 27.42 քմ մակերեսով ծածկը, ընդհանուր՝ 69.23 քմ մակերեսով շինությունները, հաշվառել որպես ինքնակամ շինություններ:
5.Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշարժ գույքի գրանցման միասնական ստորոբաժնում գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
6.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
7.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: