Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 118
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԵԼԼԻ ՕՀԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով

Համայնքի ավագանին որոշում է`

Բերդ համայնքի 2019 թվականի տեղական բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունը.

1.Համայնքի բյուջեի եկամտային և ծախսային մասերը ավելացնել՝  93695.9  հազար դրամի չափով, և հաստատել.

ա) եկամուտների մասով՝                              1063589 հազար դրամ,
բ) ծախսերի մասով՝                                      1193299 հազար դրամ,
գ) դեֆիցիտի ծածկմանն ուղղված միջոցներ՝    129710.0 հազար դրամ:

2.2019 թվականի բյուջեի եկամտային մասում <<Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով հատակցվող սուբվենցիաներ>> տողի խումբ 38 ենթախումբ 01 ավելացնել՝ 78307.9 հազար դրամով, <<Նվիրատվություն կազմակերպությունից կամ ֆիզիկական անձից>> տողի խումբ 26, ենթախումբ 13 ավելացնել՝ 388.0 հազար դրամով, համաձայն Բերդի համայնքապետարանի և Հայ օգնության ֆոնդի հետ կնքված պայմանագրի, <<Պետական բյուջեից ընթացիկ ծախսերի հատակցվող սուբվենցիաներ>> տողի խումբ 10 ենթախումբ 05 ավելացնել՝ 15000.0 հազար դրամով, համաձայն Բերդի համայնքապետարանի և Բերդի զբաղվածության տարածքային կենտրոնի միջև կնքված պայմանագրերի: 

3.2019 թվականի բյուջեի ծախսային մասում <<Վարձատրվող հասարակական աշխատանքներ>> խումբ 10, բաժին 05, ծրագիր 01 ավելացնել 15000.0 հազար դրամով,  բնակավայրերում հենապատերի կառուցման համար, <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ>> /01.06.01.51/ ծախսերի կատարման նախահաշվին ավելացնել 388.0 հազար դրամով Չինչինի բուժկետի ընթացիկ վերանորոգման համար, <<Փողոցների լուսավորում>> /06.04.01.51/ ծախսերի կատարման նախահաշվին ավելացնել 36756.7 հազար դրամով և 41551.2 հազար դրամով բազմաբնակարան շենքերի տանիքների կապիտալ վերանորոգման համար:


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner