Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,Հողային օրենսգրքի 76, 77, 78, 80, 81 հոդվածներով և ՀՀ Կառավարության 2001թ. ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ Համայնքի ավագանին որոշում Է՝
1. Տալ համաձայնություն Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից՝ 2-րդ կարգի ջրովի վարելահող 2.46034 հա մակերեսով, հողամասի ծածկագիրը`11-002-0315-0034, 25 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրելու, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով: 2.Սահմանել 2-րդ կարգի 2.46034 հա ջրովի վարելահողի վարձավճարի մեկնարկային գինը 46500 դրամ: |