Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 7
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԱՆՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ 11-002-0361-0019 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն 17.04.1991թ. N 2 որոշման Վոլոդյա Գուրգենի Բաբասյանին սեփականաշնորհվել է <<Դուշմի տախտ>> կոչվող հանդամասում 0.26հա վարելահող: 25.07.2017 թվականին համայնքապետարան է դիմել հանգուցյալ Վոլոդյա Գուրգենի Բաբասյանի մահացած` 10.07.1997թ., կինը`Ջեմմա Մեհրաբի Դալլաքյանը, ամուսնու անվամբ գրանցված վարելահողը չժառանգելու և հրաժարվելու խնդրանքով, 2005թ. քարտեզագրման աշխատանքների ժամանակ այդ հողամասը չափագրվել և տեղեկագրում ներառվել է Վոլոդյա Գուրգենի Բաբասյանի անվամբ: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Բերդի տարածքային ստորաբաժանումը քարտեզագրողների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա այդ հողամասը ներառվել է Բերդ համայնքի հողի բազայում ` առանց պետական գրանցման:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ կետով, 101-րդ հոդվածի 1-ին կետով և 64-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն,այն է մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի /ներառյալ 118-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքերով/ ձեռք բերված հողամասերի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց /մշտական/ օգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռք բերած և այդ իրավունքները գրանցած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքը փոխանցվում է համայնքին: Վոլոդյա Գուրգենի Բաբասյանի անվամբ մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը, որևէ փաստաթուղթ չի ձևակերպվել, հաշվի առնելով վերոնշյալը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը

Համայնքի ավագանին որոշում է՝

1. Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող Վոլոդյա Գուրգենի Բաբայանի անվամբ սեփականաշնորհված 11-002-0361-0019 ծածկագրով, 0.244 հա մակերեսով վարելահողը ճանաչել համայնքային սեփականություն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner