Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 30 նոյեմբերի 2016թվականի N 44-Ա որոշումը
Համայնքի ավագանին որոշում է՝
1.Սահմանել՝ Բերդի թիվ 2, թիվ 3 մսուր-մանկապարտեզներ, երաժշտական և արվեստի դպրոցներ հաճախող երեխաների համար վարձավճարների զեղչեր, հետևյալ չափերով.
2. Ուսման և ծնողների կողմից կատարվող վճարից 100%-ով ազատել`
1)Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաներին,
2) երկկողմանի ծնողազուրկ երեխաներին:
3. Ուսման և ծնողների կողմից կատարվող վճարից 50%-ով ազատել`
1) միակողմանի ծնողազուրկ (մահացած ծնող ունեցող) երեխաներին,
2) 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաներին,
3) նույն հաստատություն հաճախող միևնույն ընտանիքի երեք և ավելի երեխաներին,
4) սոցանապահով ընտանիքից 2 և ավելի երեխաներին(յուրաքանչյուր երեխայի համար),
5) հաշմանդամ երեխաներին։
4. Իրավունք վերապահել Բերդ համայնքի ղեկավարին ուսման և ծնողների կողմից կատարվող վճարների համար կիրառելու վճարի 50-ից 100 % զեղչ:
5.Չեղյալ ճանաչել Բերդ համայնքի ավագանու 2015թվականի նոյեմբերի 18-ի N 33-Ա որոշումը: