Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք Համայնքի ավագանին որոշում է`
1.Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Տավուշի մարզի Բերդ համայնքի, քաղաք Բերդ, Լևոն Բեկի փողոցի, 8/11 հասցեում գտնվող 27.2/քսանյոթ ամբողջ երկու տասնորդական/ ք.մ մակերեսով արտաքին չափերով և 23.45 /քսաներեք ամբողջ քառասունհինգ հարյուրերորդական/ ք.մ մակերեսով ներքին չափերով ավտոտնակը, 29920 /քսանինը հազար ինը հարյուր քսան/ ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման 27.2 /քսանյոթ ամբողջ երկու տասնորդական/ ք.մ մակերեսով հողամասը՝ 22032 /քսաներկու հազար երեսուներկու/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Հեղինե Ռոբերտի Առաքելյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: |