Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք Համայնքի ավագանին որոշում է`
1.Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Տավուշի մարզի Բերդ համայնքի, Բերդ քաղաք, Տավուշեցու փողոց, 52 բնակելի տուն հասցեում գտնվող 50.4 /հիսուն ամբողջ չորս տասնորդական/ ք.մ մակերեսով արտաքին չափերով և 44.32 /քառասունչորս ամբողջ երեսուներկու հարյուրերորդական/ք.մ մակերեսով ներքին չափերով բնակելի տունը՝ 166320 /հարյուր վաթսունվեց հազար երեք հարյուր քսան/ ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման 397.4/երեք հարյուր իննսունյոթ ամբողջ չորս տասնորդական/ ք.մ մակերեսով հողամասը՝ 321894 /երեք հարյուր քսանմեկ հազար ութ հարյուր իննսունչորս/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Վարուժան Գառնիկի Մելիքյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: |