Համաձայն Վարագավան գյուղի սեփականաշնորհման հանձնաժողովի 10.06.1991թ. N 4 որոշման Հրանտ(Սերգո) Լևոնի Բալդրյանին սեփականաշնորհվել է 11-060-029-006 ծածկագրով տնամերձ հողամաս: 14.01.2019 թվականին Բերդի համայնքապետարան են դիմել Հրանտ Լևոնի Բալդրյանի մահացած՝31.05.2016թ., որդին և դուստրը՝ Մերուժան Սերգոյի Բալդրյանը և Արմինե Սերգոյի Բալդրյանը, իրենց հանգուցյալ հոր անվամբ գրանցված տնամերձ հողամասը չժառանգելու և հրաժարվելու խնդրանքով, 2005թ. քարտեզագրման աշխատանքների ժամանակ այդ հողամասը չափագրվել և տեղեկագրում ներառվել է Հրանտ(Սերգո) Լևոնի Բալդրյանի անվամբ: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Բերդի տարածքային ստորաբաժանումը քարտեզագրողների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա այդ հողամասը ներառվել է Վարագավան գյուղի հողի բազայում` առանց պետական գրանցման: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ կետով, 101-րդ հոդվածի 1-ին կետով և 64-րդ հոդվածի 8-րդ կետով և հիմք ընդունելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը Համայնքի ավագանին որոշում է՝
1.Բերդ համայնքի Վարագավան գյուղի վարչական սահմաններում գտնվող Հրանտ(Սերգո) Լևոնի Բալդրյանի անվամբ սեփականաշնորհված 11-060-029-006 ծածկագրով տնամերձ հողամասը 0,16 հա մակերեսով ճանաչել համայնքային սեփականություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |