Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով Համայնքի ավագանին որոշում է՝
Հաստատել Բերդ համայնքի ավագանու արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1.Բերդ համայնքի ավագանու 2016թվականի նոյեմբերի 30-ի N 49-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: /Զեկ.Կ.Սարգսյան/ 2.<<Բերդի Գնել Մեջլումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց>> համայնքային հիմնարկի հաստիքացուցակում նոր հաստիք ավելացնելու մասին: /Զեկ.Հ.Մելիքյան/ 3.Վարդուհի Դավիթի Ծատուրյանի անվամբ գրացված օպել VECTRA մակնիշի 18LU863 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի տույժը զեղչելու մասին: /Զեկ.Հ.Մելիքյան/ 4.<<Գազպրոմ Արմենիա>> ՓԲԸ Տավուշի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղին անհատույց օգտագործման գույք տրամադրելու մասին: /Զեկ.Հ.Մելիքյան/ 5.Արշալույս Սարգսի Բրուտյանին կառուցապատման իրավունքը օտարելու թույլտվություն տալու մասին: /Զեկ.Դ.Մելիքյան/ 6.Համայնքի սեփականությունը հանդիսացող առևտրի սրահը հողամասով օտարելու մասին: /Զեկ.Դ.Մելիքյան/ |