Այսօր: Ուրբաթ, 24 Հոկտեմբերի 2025թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



20 հոկտեմբերի 2025 թ.

ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՉԻՆՉԻՆ ԳՅՈՒՂԻ 4 ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի  24 կետի պահանջներով,   ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8 կետով, ՀՀ կառավարության 29 ապրիլի 2021թ-ի կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին N698 Ն որոշմամբ և հիմք ընդունելով գույքի սեփականատեր Ռուբիկ Ավետի Դարբինյանի /ծնված 13.10.1948թ./ դիմումը, ,,Լիլիթ Ադամյան՛՛ ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը , որի համաձայն Բերդ համայնքի գյուղ Չինչին, 4 շինություն հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է /ծածկագիր 11-052-0442-0003/, հողամասի մակերեսը առանց վկայականում առկա հողամասի գծային չափերի փոփոխության, փաստացի կազմում է 0.40982 հա, որը Ռուբիկ Ավետի Դարբինյանին /ծնված 13.10.1948թ./ սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով , որ սպասարկման համար անհրաժեշտ 0.40982 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ`

1. Հաստատել թիվ 20082025-11-0028 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն պետական գրանցում ստացած Բերդ համայնքի  Չինչին գյուղի 4 շինություն հասցեում գտնվող հողամասի սահմանները, ըստ կից ներկայացված հատակագծերի՝ հաստատված համայնքի ղեկավարի կողմից:

2. Ճանաչել Ռուբիկ Ավետի Դարբինյանի /ծնված 13.10.1948թ./ սեփականության իրավունքը 0.40982 հա ընդհանուր մակերեսով հողամասի նկատմամբ, որպես օրինական տիրապետող գույք:

3.Նախկինում սխալ հաշվառված 0.21 հա մակերեսով անշարժ գույքի փոխարեն ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8 կետով պայմանը կիրառել 0.40982 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ:

4.Հատակագծում նշված թիվ 1 խոզաբուծական ֆերմայի մի մասը՝ 41.81 քմ ներքին չափերով և 45.63 քմ արտաքին չափերով և 27.42 քմ մակերեսով ծածկը, ընդհանուր՝ 69.23 քմ մակերեսով շինությունները, հաշվառել որպես ինքնակամ շինություններ:

5.Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշարժ գույքի գրանցման միասնական ստորոբաժնում  գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

6.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ  Վ.Գրիգորյանի վրա:

7.Որոշումն ուժի մեջ է մտնում  ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հերմինե Մելիքյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner