Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 6
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՍՄԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով Բերդ համայնքի, Նորաշեն գյուղի վարչական ղեկավար Գոռ Աբրահամյանի զեկուցագիրը առ այն, որ Նորաշեն գյուղի բնակչուհի Ամալիկ Սուրենի Ճուղուրյանի բնակարանը հրդեհի հետևանքով 04.01.2021թ. ամբողջովին այրվել է, ինչպես նաև Մովսես գյուղի բնակչուհի Աննա Սարգսի Համբարձումյանի դիմումը առ այն, որ 30.12.2020թ. հրդեհի հետևանքով այրվել է իր բնակելի տունը

Համայնքի ավագանին որոշում է՝

1. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի, Նորաշեն գյուղի, 5 Փ., 10 հասցեում հաշվառված Ամալիկ Սուրենի Ճուղուրյանի 04.01.2021թ. հրդեհի հետևանքով տուժած սոցիալապես անապահով ընտանիքին հատկացնել 260,000/երկու հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ օգնություն:

2. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի, Մովսես գյուղի, 4 Փ., 12 հասցեում հաշվառված Աննա Սարգսի Համբարձումյանի 30.12.2020թ. հրդեհի հետևանքով տուժած սոցիալապես անապահով ընտանիքին հատկացնել 150,000 /հարյուր  հիսուն հազար/ ՀՀ դրամ օգնություն:

3. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի, Նավուր գյուղի, 2 Փ., 23 հասցեում հաշվառված Արամ Էդիկի Նիգոյանի 22.09.2020թ. հրդեհի հետևանքով տուժած ընտանիքին հատկացնել 300,000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ օգնություն:

4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցի քննարկման ժամանակ համայնքի ղեկավարը ներկայացրեց հրդեհի ևս մեկ դեպք, նա նշեց, որ Արամ Նիգոյանի ֆերման ամբողջովին այրվել է, հրդեհի հետևանքով այրվել են 3000 հակ պահեստավորած անասնակեր, տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 180 քմ), և վնասվել` թիթեղյա ծածկը, վնասի չափը կազմել է 5 մլն. դրամ, նա նշեց նաև, որ վարչական ղեկավարը չի դիմել, որևէ աջակցություն ստանալու խնդրանքով, սակայն խնդրեց հաշվի առնել նաև այս դեպքը: Հարություն Մանուչարյանը առաջարկեց Ա.Նիգոյանին տրամադրել ֆինանսական աջակցություն վնասի 10%-ի չափով:Համայնքի ավագանին միաձայն որոշեց Ա.Նիգոյանին ևս տրամադրել աջակցություն և ներառել քննարկվող հարցի մեջ: Համլետ Ադամյանը առաջարկեց գումարի չափը սահմանել 300000 ՀՀ դրամ, ինչը ընդունվեց մնացած ավագանիների կողմից:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner