Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 6
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ ՄՈՒՏՔԱԳՐՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԶԵՂԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 30 նոյեմբերի 2016թվականի N 44-Ա որոշումը

Համայնքի ավագանին որոշում է՝

1.Սահմանել՝ Բերդի թիվ 2, թիվ 3 մսուր-մանկապարտեզներ, երաժշտական  և  արվեստի  դպրոցներ  հաճախող  երեխաների  համար վարձավճարների զեղչեր, հետևյալ չափերով.
2. Ուսման և ծնողների կողմից կատարվող վճարից 100%-ով ազատել`
      1)Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած
 զինծառայողների երեխաներին,          
      2) երկկողմանի ծնողազուրկ երեխաներին:    
3. Ուսման և ծնողների կողմից կատարվող վճարից 50%-ով ազատել`     
      1) միակողմանի ծնողազուրկ (մահացած ծնող ունեցող) երեխաներին, 
      2) 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաներին,        
      3) նույն հաստատություն հաճախող միևնույն ընտանիքի երեք և ավելի երեխաներին,          
      4) սոցանապահով ընտանիքից 2 և ավելի երեխաներին(յուրաքանչյուր երեխայի համար),
      5)
հաշմանդամ երեխաներին։
4. Իրավունք վերապահել Բերդ համայնքի ղեկավարին ուսման և ծնողների կողմից կատարվող վճարների համար կիրառելու վճարի 50-ից 100 % զեղչ:

5.Չեղյալ ճանաչել Բերդ համայնքի ավագանու 2015թվականի նոյեմբերի 18-ի N 33-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner