Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 3
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՄԵԼԻՔՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՍԱՄՎԵԼ ՌՈՒԲԵՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Բերդ համայնքի բնակիչ Սամվել Ռուբենի Մելիքյանը դիմել է կառուցապատման իրավունքով իրեն տրամադրված հողամասի կառուցապատման իրավունքը օտարելու խնդրանքով: Բերդ համայնքի ավագանու և Բերդ համայնքի ղեկավարի 7 փետրվարի 2012 թ. N 33-Ա որոշման համաձայն Բերդ քաղաքի բնակիչ Սամվել ռուբենի Մելիքյանին՝ Բերդ քաղաքի Հայկ Նահապետ 16/1Դ հասցեում, 50 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրվել է 20 քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս, կադաստրային համարը` 11-002-0100-0014, տարեկան 20000 դրամ վարձավճարով: 2012թ. փետրվարի 16-ին Մելիքյանի հետ կնքվել է համայնքային սեփականություն  հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր: Պայմանագրի 4.3.5 կետի համաձայն Մելիքյանն իրավունք ունի տնօրինելու կառուցապատման իրավունքը`փոխանցելու այլ անձի, ազատորեն օտարելու, գրավ դնելու այն, ինչպես նաև կատարելու այլ  գործարքներ` կառուցապատման իրավունքի նկատմամբ:

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով

Համայնքի ավագանին որոշում է՝

Թույլատրել Սամվել Ռուբենի Մելիքյանին՝ Բերդ քաղաքի Հայկ Նահապետի 16/1 Դ հասցեի, 50 տարի ժամկետով, 20000 դրամ տարեկան  վարձավճարով, կառուցապատման իրավունքով իրեն տրամադրված 20քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման  հողամասի, կադաստրային համարը`11-002-0100-0014, կառուցապատման իրավունքը օտարել այլ անձի:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՄԵԼԻՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner