Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 սեպտեմբերի 2017 թ.

ՆԱՐԻՆԵ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԵՐԿԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի  2006 թվականի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով հաստատված Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով, հաշվի առնելով, որ նշված  կառույցի պահպանումը չի խախտում  այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի  սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ  անվտանգության  գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի  առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու  իրավունք

որոշում եմ՝

1.Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 90/իննսուն/ կոտորակ 13/տասներեք/ հասցեում գտնվող 15.1 /տասնհինգ ամբողջ  մեկ տասնորդական/ քմ մակերեսով բնակավայրերի  հողամասի վրա Նարինե Սերյոժայի Երկանյանի կողմից իրականացված 25.71/քսանհինգ ամբողջ յոթանասունմեկ հարյուրերորդական/ քմ մակերեսով ներքին չափերով և 30.38/երեսուն ամբողջ երեսունութ հարյուրերորդական / քմ մակերեսով արտաքին չափերով ինքնակամ շինությունը ճանաչել օրինական՝ հասարակական նշանակության առևտրի սրահ և գրանցել որպես Բերդի համայնքի սեփականություն:  
2.Օրինական ճանաչված առևտրի սրահի իրավունքների պետական գրանցումից 15/տասնհինգ/ աշխատանքային օրվա  ընթացքում նշված առևտրի սրահը` 25.71/քսանհինգ ամբողջ յոթանասունմեկ հարյուրերորդական/ քմ մակերեսով ներքին չափերով և 30.38/երեսուն ամբողջ երեսունութ հարյուրերորդական /քմ մակերեսով արտաքին չափերով` 300762/երեք հարյուր հազար յոթ հարյուր վաթսուներկու/ՀՀ դրամով  և հողամասը`15.1/տասնհինգ ամբողջ մեկ տասնորդական/ քմ մակերեսով, 12231/տասներկու հազար  երկու հարյուր ութանասունմեկ/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ձեռք բերելու համար գրավոր առաջարկություն ներկայացնել կառույցն իրականացրած անձին`Նարինե Սերյոժայի Երկանյանին:
3.Որոշման կատարման  պատասխանատվությունը դնել  համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Դ.Մելիքյանի վրա:
4.Որոշումն  ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Դավիթ Մելիքյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner