Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 11
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2015 թվականի N_
ԲԵՐԴ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2015 թվականի ԹԻՎ 32-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերով,  հաշվի առնելով, որ <<Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկը Տավուշի սոցիալական ապահովության տարածքային բաժնի աշխատանքներն իրականացնելու համար նախկինում տրամադրված 6 սենյակների փոխարեն օգտագործում է 4-ը և համայնքի  ղեկավարի  առաջարկությունը

Համայնքի ավագանին որոշում է՝

Բերդ համայնքի ավագանու 2015 թվականի սեպտեմբերի 23-ի <<Հայաստանի Հանրապետությանը վարձակալությամբ տարածք տրամադրելու մասին>> N 32-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ և այն շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1.Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող Լևոն Բեկի 5 հասցեում գտնվող վարչական շենքից 70քմ ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածք՝ 3-րդ հարկի թիվ 9 սենյակը 19.04 քմ մակերեսով, 19.04 քմ մակերեսով  թիվ 10 սենյակից՝  12.62 քմ մակերեսով-մաս, թիվ 17 և18 սենյակները յուրաքանչյուրը՝ 19.17քմ մակերեսով, 5 տարի ժամկետով, մինչև 2020 թվականի   օգոստոսի 18-ը,  տարեկան  840 000 ՀՀ դրամ վարձավճարով տրամադրել Հայաստանի Հանրապետությանը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության <<Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկի Տավուշի սոցիալական ապահովության տարածքային բաժնի աշխատանքներն իրականացնելու համար:
2.Որոշումը լրացնել 2-րդ կետով՝հետևյալ բովանդակությամբ. <<Վարձավճարը հաշվարկել 2015 թվականի  օգոստոսի 18-ից՝ վերոնշյալ 4 սենյակների համար>>:
3.Օրենքով սահմանված կարգով կնքել  անշարժ գույքի վարձակալության պայմանագրում փոփոխություն  կատարելու մասին համաձայնագիր:

 
Կողմ (7)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner