Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 61, 67 հոդվածներով և ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին,, թիվ 714-Ն որոշման 5-րդ գլխի դրույթներով, հաշվի առնելով, որ նշված հողատարածքն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 15.10.2019թ. թիվ 111-Ա որոշումը, ինչպես նաև 05.12.2019թ. տեղի ունեցած աճուրդի ժամանակ կազմված թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները
որոշում եմ`
1.Հաստատել՝ 05.12.2019թ. կայացած աճուրդի արդյունքները /արձանագրություն թիվ 1 և թիվ 2/, Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Տավուշ, 1 փողոց, 67/1 հողամաս հասցեում գտնվող 0.04715 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասրակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, ծածկագիր՝ 11-030-0066-0004, 110000 (մեկ հարյուր տաս հազար) ՀՀ դրամ արժեքով օտարելու մասին:
2.Տավուշի մարզի, Բերդ համայնքի, սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերից Բերդ համայնքի գյուղ Տավուշի բնակիչ Դավիթ Վազգենի Մխիթարյանին օտարել 0.04715 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, ծածկագիրը՝ 11-030-0066-0004, 110000 (մեկ հարյուր տաս հազար) ՀՀ դրամ արժեքով:
3.Գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր, սեփականության իրավունքի պետական գրանցումը իրականացնել գնորդի հաշվին:
4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: