Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 փետրվարի 2019 թ.

ԳՆԵԼ ԷԴՈՒԱՐԴԻ ՆԱԶԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածով, ՀՀ կառավարության 18 մայիսի  2006 թվականի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով հաստատված Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով, հաշվի առնելով, որ նշված  կառույցի պահպանումը չի խախտում  այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի  սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ  անվտանգության  գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի  առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու  իրավունք

 որոշում եմ՝

1.Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Տավուշ գյուղի 7 փողոց, 4 հասցեում գտնվող 60/վաթսուն / ք.մ մակերեսով բնակավայրերի այլ հողերի վրա Գնել Էդուարդի Նազանյանի կողմից իրականացված  91.23/իննսունմեկ ամբողջ քսաներեք հարյուրերորդական/ք.մ մակերեսով արտաքին չափերով  և 75.09/յոթանասունհինգ ամբողջ ինը հարյուրերորդական/ ք.մ մակերեսով ներքին չափերով, ինքնակամ շինությունները ճանաչել օրինական մառան և գրանցել որպես Բերդ համայնքի սեփականություն:   

2.Օրինական ճանաչված մառանի իրավունքների պետական գրանցումից 15/տասնհինգ/ աշխատանքային օրվա ընթացքում նշված օժանդակ շինությունները` 91.23/իննսունմեկ ամբողջ քսաներեք հարյուրերորդական/ք.մ մակերեսով արտաքին չափերով և 75.09/յոթանասունհինգ ամբողջ ինը հարյուրերորդական/ ք.մ մակերեսով ներքին չափերով, 80282/ութսուն հազար երկու հարյուր ութսուներկու/ ՀՀ դրամով  և հողամասը` 60/վաթսուն / ք.մ մակերեսով, 8640/ ութ հազար վեց հարյուր քառասուն/ՀՀ դրամ կադաստրային արժեքով ձեռք բերելու համար գրավոր առաջարկություն ներկայացնել կառույցն իրականացրած անձին`Գնել Էդուարդի Նազանյանին: 

3.Որոշման կատարման  պատասխանատվությունը դնել  համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա: 

4.Որոշումն  ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Դավիթ Սողոմոնյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner