Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 սեպտեմբերի 2020 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ 0.12969 ՀԱ, 0,15 ՀԱ, 0,25786 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 61, 67  հոդվածներով և ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին ,,  թիվ 714-Ն որոշման 5-րդ գլխի դրույթներով, հաշվի առնելով, որ նշված հողատարածքն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու  03.07.2020թ. թիվ 47-Ա որոշումը, ինչպես նաև  07.09.2020թ. տեղի ունեցած աճուրդի ժամանակ կազմված թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները

որոշում եմ`

1.Հաստատել՝ 07.09.2020թ. կայացած աճուրդի արդյունքները /արձանագրություն թիվև թիվ 2/,  Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Այգեձոր գյուղի վարչական սահմանում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքի հինգերորդ գնահատման խմբի անջրդի վարելահողը՝ 11-010-0402-0021 ծածկագրով, 0.12969 հա մակերեսով 49500/քառասունինը հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ արժեքով, գյուղատնտեսական նշանակության հողատեսքի չորրորդ գնահատման խմբի անջրդի արոտավայրը՝ 11-010-0403-0105 ծածկագրով, 0,15 հա մակերեսով 70400 /յոթանասուն հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ,գյուղատնտեսական նշանակության հողատեսքի չորրորդ գնահատման խմբի անջրդի արոտավայրը՝ 11-010-0407-0007 ծածկագրով, 0,25786 հա մակերեսով 115500/մեկ հարյուր տասնհինգ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ արժեքներով աճուրդով օտարելու համար:

2.Տավուշի մարզի, Բերդ համայնքի,գյուղ Այգեձոր գյուղի բնակիչ Հենրիկ Աշոտի Ղարսայանին օտարել Տավուշի մարզի, Բերդ համայնքի, սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության  հողամասերից ընհանուր 235400/ երկու հարյուր երեսունհինգ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ արժեքով, որից Տավուշի մարզի,Բերդ համայնքի,  Այգեձոր գյուղի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության  11-010-0402-0021 ծածկագրով, 0.12969 հա մակերեսով  վարելահողը՝ 49500/քառասունինը հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ արժեքով, 11-010-0403-0105 ծածկագրով, 0,15 հա մակերեսով արոտավայրը՝ 70400 /յոթանասուն հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ արժեքով և 11-010-0407-0007 ծածկագրով , 0,25786 հա մակերեսով արոտավայրը՝ 115500/մեկ հարյուր տասնհինգ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ արժեքով:

3.Գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր, սեփականության իրավունքի պետական գրանցումը իրականացնել գնորդի հաշվին:

4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման  բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:

5.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Դավիթ Սողոմոնյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner