Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,Հողային օրենսգրքի 67, 68, 69, 70-րդ հոդվածներով և ՀՀ Կառավարության 2001թ. ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները
Համայնքի ավագանին որոշում Է՝
1.Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի, Նավուր գյուղի վարչական սահմաններում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից՝ 0,7 հա մակերեսով արոտավայրը, ծածկագիրը` 11-046-0258-0002, աճուրդով օտարելու համար, զբոսաշրջային գործունեություն իրականացնելու նպատակով:
2.Առաջարկել գյուղատնտեսական նշանակության հողամասերից՝ 0.7 հա մակերեսով արոտավայրի, ծածկագիրը` 11-046-0258-0002, աճուրդով օտարման մեկնարկային գինը սահմանել՝ 320000/երեք հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ: |