Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 58
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ <<ՏԱՎՈՒՇ ՏԵՔՍՏԻԼ>> ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ, ԻՍԿ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով,ՀՀ հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին կետի, 1-ին պարբերությամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով և հաշվի  առնելովոր  նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով  սահմանված  հողամասերի  վրա, ինչպես  նաև  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  օտարման  կամ  անվտանգության  գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների  էական խախտումներով, չի  առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու  իրավունք

 Համայնքի ավագանին որոշում է`

1.Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Պառավաքար գյուղի 1Փ., թիվ 15 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող(կադաստրային ծածկագիր`11-054-0392-0007-001, (2003.05)ք.մ մակերեսով կովանոցի շենքը նվիրաբերել <<Տավուշ Տեքստիլ>> ընկերությանը:

2.Տալ համաձայնություն Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Պառավաքար գյուղի 1Փ., թիվ 15 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության  հողամասերից ծածկագիր`11-054-0392-0007,  և նրա պահպանման ու սպասարկման 0.48 հա մակերեսով հողամասը՝ 1,700,000 /մեկ միլիոն յոթ հարյուր հազար/ՀՀ դրամ արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ <<Տավուշ Տեքստիլ>> ընկերությանը:

3.Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՂԱՐՇԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթ: Հ.Մանուչարյանը ներկայցրեց Տավուշ Տեքստիլ ընկերության կողմից կատարված աշխատանքները, նրանց անցած ճանապարհը, նա նշեց, որ տարածքը գտնվում է Վարագավան Պառավաքար բնակավայրերի խաչմերուկում, նորաստեղծ արտադրամասում կաշխատեն տարածաշրջանի Վ.Ծաղկավանի,Վարագավանի, Պառավաքարի և Իջևանի տարածաշրջանից Վազաշենի, Այգեհովիտի բնակիչները:

Ընկերության ներկայացուցիչը ելույթով ներկայացրերց կատարվելու է 6-10 մլն դոլլարի ներդրում, ստեղծվելու է 250-300 նոր աշխատատեղ, արտադրվելու է տարեկան 50 մլն զույգ ձեռնոց:

Ելույթ: Ժիրայր Միրզոյանը նշեց, որ նախկինում մինչև համայնքային սեփականություն ճանաչվելը, իր կողմից կատարվել է ալրաղացի համար վերանորոգման աշխատանքներ, կատարվել են ծախսեր:

Ելույթ: Հ.Մանուչարյանը նշեց, որ դատարանի վճիռ լինելու դեքում համայնքը պատրաստ է ալրաղացը տեղափոխելու այդ տարածք:

 

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner