Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 2
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2015 թվականի N_
ՎԱԶ 21074 ՄԱԿՆԻՇԻ 13LL536 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇՈՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ԶԵՂՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքապետ Հարություն Մանուչարյանը նշում  է, որ Բերդի ԲՈՒԱՏ  ԲԲԸ  ,,Տաքսի,, ծառայությունը 2008 թվականին Ալինա Մելքումյանից վարձակալել է երկու ՎԱԶ 21074 մակնիշի մարդատար ավտոմեքենաներ և պարտավորվել է կատարել նաև  այդ մեքենաների գծով հարկային պարտավորությունները, քանի որ մեքենաների սեփականատերը բացակայում էր Հայաստանի Հանրապետությունից: Ընկերությունը սահմանված ժամկետում քաղաքապետարանին է փոխանցել իր սեփականությունը հանդիսացող մեքենաների գույքահարկի գումարները: Բայց քանի որ ՀՀ ոստիկանության ,,Ճանապարհային ոստիկանություն,, ծառայության Իջևանի  հաշվառման- քննական բաժանմունքը Բերդի  քաղաքապետարանին չի ներկայացրել Ալինա  Մելքումյանին պատկանող  ՎԱԶ 21074 մակնիշի մեքենաները հաշվառման վերցնելու մասին տեղեկույթը, այդ մեքենաները  չեն մուտքագրվել քաղաքապետարանի գույքահարկի բազայում: 2015թվականին, երբ ,,Տաքսի,, ծառայությունը դադարեցրել է  իր գործունեությունը , պարզվել է, որ քաղաքապետարանի գույքահարկի բազայում 2008-2014թթ. չմուտքագրված մեքենաների գույքահարկի գծով առաջացել է 248 հազար 400դրամ չմուծված գումար, որըվրիպելէընկերությանուշադրությունից:

            Քաղաքապետ Հարություն Մանուչարյանն առաջարկում է հաշվի առնել, որ ԲՈՒԱՏ բաց բաժնետիրական ընկերությունը Բերդի տարածաշրջանի  ուղևորափոխադրումներ կատարող միակ ձեռնարկությունն է, սպասարկում է նաև  տարածաշրջանի  7 սահմանապահ  գյուղերին, ներկայումս աշխատում է վնասով, գտնվում է ծանր ֆինանսական պայմաններում և  կատարել գույքահարկի զեղչ` 79 հազար դրամի չափով:

            Ելնելով վերոգրյալից`

Համայնքի ավագանին որոշում է

  2008-2014թթ. քաղաքապետարանի գույքահարկի բազայում չմուտքագրված ՎԱԶ 21074 մակնիշի, 13LL536 պետհամարանիշով ավտոմեքենայի գույքահարկի գծով կատարել  զեղչ` 79 հազար դրամի չափով:

 
Կողմ (6)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԵՎՀԱՏ ՄԱՃԿԱԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner