Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 10
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2015 թվականի N_
ՍԵՐԳԵՅ ՍՈՒՐԵՆԻ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Բերդ համայնքի բնակիչ Սերգեյ Սուրենի Ներսիսյանը դիմել է կառուցապատման իրավունքով իրեն տրամադրված հասարակական նշանակության հողամասի կառուցապատման իրավունքն օտարելու խնդրանքով:
Բերդ համայնքի ավագանու 04 հոկտեմբերի 2007թ. N28 որոշման և Բերդի քաղաքապետի 2008թ. հունվարի 9-ի որոշման համաձայն Բերդ քաղաքի բնակիչ Սերգեյ Սուրենի Ներսիսյանին  Բերդ քաղաքի  Լևոն Բեկի 8ա հասցեում, 50 տարի ժամկետով , կառուցապատման իրավունքով տրամադրվել է 700 քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս, կադաստրային համարը` 11-002-123-004, տարեկան  36000 դրամ վարձավճարով: 2008թ. փետրվարի 4-ին Ներսիսյանի հետ կնքվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր:30.07.2008թ. շինարարության ավարտման փաստագրման ակտի հիման վրա Ներսիսյանի կողմից հողամասի վրա իրականացված շինությունը ստացել է պետական գրանցում ՝որպես հասարակական նշանակության սրճարան:Պայմանագրի 4.3.5. կետի համաձայն Ներսիսյանն իրավունք ունի տնօրինելու կառուցապատման իրավունքը`փոխանցելու այլ անձի, ազատորեն օտարելու, գրավ դնելու այն, ինչպես նաև կատարելու այլ գործարքներ`կառուցապատման իրավունքի նկատմամբ:
Ղեկավարվելով  ,,Տեղական  ինքնակառավարման  մասին,, Հայաստանի  Հանրապետության   օրենքի 16-րդ  հոդվածի  20-րդ  կետովև հաշվի առնելով վերոնշյալ պայմանագրի  4.3.5. կետի պայմանները

Համայնքի ավագանին որոշում է՝

Թույլատրել  Սերգեյ Սուրենի Ներսիսյանին Բերդ քաղաքի Լևոն Բեկի 8ա հասցեում 50 տարի ժամկետով 36000 դրամ տարեկան վարձավճարով կառուցապատման իրավունքով իրեն տրամադրված 700քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի,  կադաստրային համարը`11-002-123-004, կառուցապատման իրավունքն օտարել այլ անձի:

 
Կողմ (7)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner