Բերդ համայնքի ավագանին նշում է, որ համայնքի ղեկավարը նկատի ունենալով, որ ,,Բերդի երաժշտական դպրոց,, համայնքային հիմնարկի տնօրեն ԱնուշԱյդինյանը 01.08.2017թ-ից 07.08.2017թ-ը ընկած ժամանակահատվածում անհարգելի պատճառով աշխատանքի չի ներկայացել, գրավոր բացատրություն չի ներկայացրել՝ առաջարկություն է ներկայացվել համայնքի ավագանուն քննարկել Անուշ Այդինյանին ,,Բերդի երաժշտական դպրոց,, համայնքային հիմնարկի տնօրենի պարտականություններից ազատելու հարցը:
Հաշվի առնելով վերոհիշյալը և Բերդ համայնքի ղեկավարի 09.08.2017թ. N 66-Ա կարգադրությունը, ինչպես նաև ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 11-րդ կետով Համայնքի ավագանին որոշում է՝
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ ,,Բերդի երաժշտական դպրոց,, համայնքային հիմնարկի տնօրենին ազատելու տնօրենի պարտականությունների կատարումից: |