Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք Համայնքի ավագանին որոշում է`
1.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ՀՀ Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք, Խորենացու փողոց, թիվ 27/35 /քսանյոթ կոտորակ երեսունհինգ/ հասցեում գտնվող 27,87 /քսանյոթ ամբողջ ութսունյոթ հարյուրերորդական/ ք.մ մակերեսով արտաքին չափերով և 25,75 /քսանհինգ ամբողջ յոթանասունհինգ հարյուրերորդական/ք.մ մակերեսով ներքին չափերով ավտոտնակը, 30657 /երեսուն հազար վեց հարյուր հիսունյոթ/ ՀՀ դրամով, 10,65/տաս ամբողջ վաթսունհինգ հարյուրերորդական/ ք.մ մակերեսով արտաքին չափերով և 9,78/ինն ամբողջ յոթանասունութ հարյուրերորդական/ ք.մ մակերեսով ներքին չափերով թռչնանոցը՝ 23430/քսաներեք հազար չորս հարյուր երեսուն/ ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման համար 53,3 /հիսուներեք ամբողջ երեք տասնորդական/ ք.մ մակերեսով հողամասը՝ 43173 /քառասուներեք հազար հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Անահիտ Իշխանի Ավթանդիլյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: |