Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է` 1.Տալ համաձայնություն Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Այգեպար գյուղի 1 փողոցի 8/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասերից 0.09962 հա մակերեսով, 11-011-0007-0043 ծածկագրով հողամասը և 491.5 ք.մ մակերեսով 50-80 % ավարտվածության աստիճանով արտադրամասը աճուրդով օտարելու համար:
2.Մեկնարկային գինը սահմանել`4 800 000 (չորս միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ: |