Ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ 10.06.2008թ. N117-Ն օրենքով և հիմք ընդունելով 23.02.2021թ. չափագրման արդյունքները և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով
որոշում եմ՝
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, Վարագավան գյուղ, 3 փողոց, 2 նրբանցք, 3 տուն հասցեում գտնվող բնակելի տունը, օժանդակ շինությունները 247.22 քմ. ընդհանուր մակերեսով, կառուցված 1970թ. և օրինական հատկացված 11-060-0023-0003 ծածկագրով 0.09 հա մակերեսով տնամերձ հողամասին կից 0.00506 հա մակերեսով տնամերձ հողամասը ճանաչել Սամվել Աշոտի Ղազարյանի ծնված 12.01.1952թ., Մարուսյան Կոլյայի Պողոսյանի ծնված 20.09.1957թ., Գարիկ Սամվելի Ղազարյանի ծնված 10.12.1979թ. սեփականությունը, հաշվի առնելով, որ շենք շինությունները կառուցված չեն կամ չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի կազմում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և չեն հակասում քաղաքաշինական նորմերի, չեն առաջացնում սերվիտուտ:
2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: