Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 1
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016Թ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 49-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ կետով և <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 13, 14-րդ կետերով  

Համայնքի ավագանին որոշում է `

Բերդ համայնքի 2017թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.

1.Համայնքի բյուջեի եկամտային և ծախսային մասերը ավելացնել՝ 10930.0հազար դրամի չափով, և հաստատել.

ա) եկամուտների  մասով   228868.8հազար դրամ,
բ) ծախսերի մասով             237149.1հազար դրամ,
գ) դեֆիցիտի ծածկմանն ուղղված միջոցներ 8280.3հազար դրամ:

2.2017թվականի բյուջեի եկամտային մասում <<Տեղական վճարներ>> տողը ավելացնել համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների վճարի չափով՝ 10930.0հազար դրամով,  <<Տեղական վճարներ>>  տողը ավելացնել համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների ծառայություններից օգտվողների վճարի չափով(Բերդի արվեստի դպրոց)՝ 1140.0հազար դրամով, այն է <<Այլ եկամուտներ>> տողից 1140.0հազար դրամը տեղափոխել բյուջեի եկամտային մասի <<Տեղական վճարներ>> տող, համաձայն N1 հավելվածի:
3.2017թվականի բյուջեի ծախսային մասում <<Նախադպրոցական կրթություն>> տողը ավելացնել 10930.0հազար դրամով, համաձայն N 2 հավելվածի:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿՈՍՏՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(43.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner