Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 5
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՄԵԼԻՔՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ԱՐՇԱԼՈՒՅՍ ՍԱՐԳՍԻ ԲՐՈՒՏՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Բերդ համայնքի բնակիչ Արշալույս Սարգսի Բրուտյանը դիմել է կառուցապատման իրավունքով իրեն տրամադրված հողամասի կառուցապատման իրավունքը օտարելու խնդրանքով: Բերդ համայնքի Հայկ Նահապետի փողոցի թիվ 16/1 հասցեում գտնվող 20քմ մակերեսով, 11-002-0100-0020 ծածկագրով, բնակավայրերի հասարակական կառուցապատման իրավունքը ձեռք է բերել Ռոբերտ Ժորայի Աթոյանից՝ 2016թ. մայիսի 23-ին, հողամասի կառուցապատման, կառուցապատման իրավունքի օտարման պայմանագրով: Կառուցապատման իրավունքը 2012թ. հունիսի 13-ի պայմանագրով Ռոբերտ Ժորայի Աթոյանին է փոխանցվել 50 տարի ժամկետով, տարեկան 20000 դրամ վարձավճարով: Նույն պայմանագրով նախատեսված իրավունքները և պարտավորությունները փոխանցվել են Արշալույս Սարգսի Բրուտյանին:

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 48՝ -րդ հոդվածի 2-րդ կետով

Համայնքի ավագանին որոշում է՝

Թույլատրել Արշալույս Սարգսի Բրուտյանին`Բերդ քաղաքի Հայկ Նահապետի փողոցի 16/1 հասցեում գտնվող, 50 տարի ժամկետով, 20000 դրամ տարեկան վարձավճարով, կառուցապատման իրավունքով իրեն տրամադրված 20քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի, ծածկագիր`11-002-0100-0020, կառուցապատման իրավունքը օտարել այլ անձի:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՄԵԼԻՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner